Օդի ջերմաստիճանն այսօր կտրուկ կնվազի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ին նույնքանով կբարձրանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 15-19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ին նույնքանով կբարձրանա: Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում հունվարի 15-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ՝ գիշերները թաց ձյան տեսքով: