«Հունվարի 20-ից համարեք՝ գարունը գալիս է». Սուրենյան

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կնվազի, բայց հետո նույնքան կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Spuutnik. Հայաստանի տարածքում հունվարի 14-ի գիշերը տեղումներ չեն լինի, իսկ 14-ի ցերեկը, 15-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ
ժամանակ, դադարներով թույլ տեղումներ կդիտվեն։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։ Առանձին վայրերում քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ արագության:

«Օդի ջերմաստիճանը հունվարի 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ը նույնքան կբարձրանա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հունվարի 14-ի գիշերը տեղումներ չեն լինի: 14-ի ցերեկը, 15-18-ը ժամանակ առ ժամանակ թույլ տեղումներ կլինեն, գիշերները՝ թաց ձյան տեսքով:

Այսօր` հունվարի 14-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 5-7 աստիճան տաքություն, գիշերը` 0-2 աստիճան ցուրտ։

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հունվարի 20-ից սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: