ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Ամերիկահայ միլիարդատեր Ալեքսիս Օհանյանը Instagram սոցցանցի իր էջում հուզիչ լուսանկար է տեղադրել: Լուսանկարում Օհանյանների չորս սերունդ է պատկերված:
Հայտնի գործարարը շնորհավորել է հայ պապի` Ջոն Օհանյանի ծննդյան տարեդարձը, իսկ շհնորհավորանքի տակ գրառում կատարել` թողնելով հայկական եռագույնի տեսքով ժպիտ:
«Օհանյանների չորս սերունդ: 96-ամյա պապից` մինչև 4 ամսական աղջիկ: Ծնունդդ շնորհավոր, պապիկ», — գրելէ Օհանյանը:
Գործարարի լուսանկարում պատկերված է նաև նրա հայրը` Քրիս Օհանյանը: Ալեքսիսը տեղադրած լուսանկարի վրա նշել էր նաև իր կնոջը` հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին:
Լուսանկարի տակ Ալեքսիսի բաժանորդները տարբեր մեկնաբանություններ են գրել: Եղել են նաև հայերեն մեկնաբանություններ, թեև Ալեքսիսը հայերեն չի խոսում:
Ալեքսիս Օհանյանը ծնող դարձավ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ծնվեց նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան, որը կշռում էր 3 090 գրամ։