Թուրքիայում ինքնաթիռը հայտնվել է զառիթափի պռնկին. տեսանյութ

Թուրքական Տրապիզոնում անսովոր դեպք է գրանցվել: Boeing 737-800-ը հայտնվել է ժայռի եզրին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Այս գիշեր Տրապիզոնից Անկարա ուղևորվող Pegasus Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը թռիչքուղուց դուրս գալու ժամանակ անսովոր իրավիճակում է հայտնվել, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով Anadolu գործակալությանը:

Մինչև թռիչքն ինքնաթիռը սահել է և հայտնվել ցեխի մեջ: 162 ուղևորից ոչ ոք չի տուժել. Նրանց բոլորին տարհանել են:

Կատարվածի մանրամասները հայտնի չեն, տարվում է հետաքննություն: