ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում, Արմավիր քաղաքում, Լոռու մարզի բարձրադիր հատվածներում, Շիրակի մարզի դեպի Լանջիկ գյուղ տանող միջհամայնքային, Սոթք-Քարվաճառ և Գորիս-Կապան ավտոճանապարհներին մառախուղ է:
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 208 տրանսպորտային միջոց, որից 183-ը բեռնատար, իսկ 25-ը՝ մարդատար: