Վերին Լարսը փակ է, իսկ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Վերի Լարսի Վրաստան-Ռուսաստան հատվածը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Վերին Լարսում այս պահին 208 մեքենա կա կանգնած՝ 183 բեռնատար և 25 մարդատար: Սպասման մեջ են, ընդհանուր առմամաբ, 257 մարդ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ հունվարի 14-ին ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

«Հունվարի 20-ից համարեք՝ գարունը գալիս է». Սուրենյան

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում, Արմավիր քաղաքում, Լոռու մարզի բարձրադիր հատվածներում, Շիրակի մարզի դեպի Լանջիկ գյուղ տանող միջհամայնքային, Սոթք-Քարվաճառ և Գորիս-Կապան ավտոճանապարհներին մառախուղ է:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: