ՌԱԴԻՈ

Մարգարյան. «150 հազարից մինչև 279 հազար դրամ աշխատավարձի եկամտային հարկը իջնելու է»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների մեջ ներառված եկամտահարկի չափի փոփոխության մասին:
Sputnik
Ատոմ Մարգարյան

Հարկային օրենսգրքում նաև եկամտահարկի մասով փոփոխություններն են ուժի մեջ մտել:

«Իրականում, 150 հազարից մինչև 279 հազար դրամ աշխատավարձ ստացողների աշխատավարձը եկամտային հարկի մասով ոչ թե բարձրանալու, այլ իջնելու է: Եկամտային հարկի այդ 3 սանդղակները բարձրանում են սկսած 280 հազարից»,-ասում է Մարգարյանը:

Տնտեսագետի խոսքով՝ այս քայլի նպատակը հարկման պրոգրեսիվության մեջ արդարություն սահմանելն ու դրույքաչափերը հավասար ինտերվալներով իրարից հեռացնելն է: