Գյումրիում տեղի ունեցած ավտովթարից 5 մարդ է տուժել. 3-ի վիճակը ծանր է

Ավտովթարի պատճառով 5 տուժածներից 3-ի վիճակը ծանր է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Այսօր, հունվարի 14-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Գյումրի-Ջրառատ ավտոճանապարհի 14.8 կմ հատվածում բախվել են «Mercedes E-320» մակնիշի 88 СՏ 889 համարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի 34 СF 061 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Նրանցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձարարականով, մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նախնական տվյալներով՝ 06-ը վարել է Ջրառատ գյուղի բնակիչ, 28-ամյա Էլամիր Խչեյանը, իսկ «Mercedes»-ը՝ Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Սարգիս Դավթյանը: Վիրավորներն են՝ 55-ամյա Սամվել Խչեյանը, 29-ամյա Սամսոն Խչեյանը, 58-ամյա Լեյլի Խչեյանը և 28-ամյա Գոհար Արշակյանը: