Սկանդալ է հասունանում. երգչուհի Զառային գողության մեջ են մեղադրել. տեսանյութ

Ռուսական «Աստղերի ֆաբրիկա» երաժշտական նախագծի երկու մասնակցի միջև սկանդալ է հասունանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Իրարանցումն առաջացել է ռուսական հայտնի երգչուհի Զառայի (Զարիֆա Մգոյանը քրդահայ ընտանիքից է) «Ես թռչում եմ» («Я лечу») երգի նոր տեսահոլովակի շուրջ։ Տեսահոլովակի սյուժեն ամբողջությամբ կրկնում է մեկ այլ կատարողի՝ Ռիտա Դակոտայի տեսահովակը, գրում է Super տելեգրամ-ալիքը։

Զառայի տեսահոլովակը նկարահանվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Երաժշտասերները երգչուհուն գրագողության մեջ են մեղադրել` հայտնելով, որ տեսահոլովակը կրկնօրինակում է «Աստղերի ֆաբրիկայի» այլ հայտնի մասնակցի՝ Ռիտա Դակոտայի տեսահոլովակը։
Դակոտայի տեսահոլովակը (Մարգարիտա Գերասիմովիչը մեկ այլ «ֆաբրիկանտի»` Վլադ Սոկոլովսկու կինն է) նույնպես ԱՄՆ-ում է նկարահանվել, բայց 2016 թվականին։

Երկուսի տեսահոլովակի ռեժիսորն էլ Կարինա Կանդալն է, որը շոու բիզնեսի ներկայացուցիչներին ապշեցնում է իր վառ երևակայությամբ։