Յանա Եգորյանը դաս է տվել երգող «աստղերին». տեսանյութ

Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը նաև երգում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հանրահայտ սուսերամարտիկ Յանա Եգորյանը նախկինում արդեն ցուցադրել էր իր պարային հմտությունները, իսկ հիմա բացահայտել է երաժշտական տաղանդը։

Յանան Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում երգում է Քեթի Տոպուրիայի «Թռիր» երգը։ Պարզվում է` նա իսկապես շատ լավ է երգում, և ինչպես գրել է նրա էջի բաժանորդներից մեկը, տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։

Երկրպագուներին շատ է դուր եկել նրա կատարումը։

«Պաշտում եմ ձեր ձայնը։ Կեցցեք։ Դաս կտաք երգող «աստղերից» շատերին», «հիասքանչ է, խոսքեր չկան»։ Ահա այսպես են մեկնաբանել Յանա Եգորյանի տեսանյութը։

Նշենք, որ սուսերամարտիկը պարբերաբար տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակում սոցցանցերում` այդպիսով կապ պահելով իր երկրպագուների հետ։