Վանաձորի հրդեհված բնակարանում այրված դի են հայտնաբերել

Փրկարարները հայտնաբերել են 87 տարեկան բնակչի այրված դին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հունվարի 13-ին, ժամը 10:47-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղու թիվ 3-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկել, բնակարանում հայտնաբերվել է դի. անհարժեշտ է օգնություն:

«Ճվճըվ Արոյի» որդու հղի կինը վթարի օրը շտապ տուն է ուղարկել նրան

ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նշված շենքի թիվ 40-րդ բնակարանում (պատկանում է 1931 թ. ծնված Ա. Մ.-ին)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով:

Հրշեջ-փրկարարները հյուրասենյակում հայտնաբերել են Ա. Մ.-ի այրված դին: