Երկրորդ հրդեհը մեկ օրում. Վանաձորի քոթեջներից մեկը հայտնվել է կրակի ճանկերում

Այս անգամ, բարեբախտաբար, զոհեր և տուժածներ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր հրդեհ է բռնկել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասի քոթեջներից մեկում հրդեհ է բռնկել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

«Ճվճըվ Արոյի» որդու հղի կինը վթարի օրը շտապ տուն է ուղարկել նրան

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, որից հետո միացել է Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի խումբը։

Հրշեջները քաղաքացիների, տեղի ոստիկանության ծառայողների հետ համատեղ մարել են 2 բնակելի քոթեջներում առաջացած հրդեհը՝ մինչ այդ կանխելով կրակի տարածումը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

Նշենք, որ այսօր առավոտյան հրդեհ էր բռնկել նաև Վանաձորի Ներսիսյան փակուղու թիվ 3-րդ շենքի բնակարաններից մեկում։ Ամբողջությամբ այրվել էր բնակարանը՝ գույքով:

Հրշեջ-փրկարարները հյուրասենյակում հայտնաբերել էին Ա. Մ.-ի այրված դին: