Երևանում տրանսպորտի սակագնի բարձրացում նախատեսված չէ

Երևանի քաղաքապետարանում չի քննարկվում տրանսպորտի թանկացման հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Վառելիքի թանկացման հետևանքով երևանյան տրանսպորտի սակագնի փոփոխության հարց քաղաքապետարանում չի քննարկվում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։

Բարի կամքն ավարտվեց, սկսվում են թանկացումները. ե՞րբ և որքա՞ն կաճեն տրանսպորտի գները

«Մենք արդեն վաղուց հայտարարել ենք, որ սակագնի բարձրացում նախատեսված չէ, և այժմ ընթանում են տրանսպորտային նոր ցանցի ստեղծման աշխատանքները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նոր ցանցը կլուծի մայրաքաղաքի տրանսպորտային բոլոր խնդիրները։

Գևորգյանը նաև հայտնեց, որ երթուղիների սպասարկող ընկերություններից սակագների փոփոխության դիմումներ այս պահի դրությամբ չեն ստացվել։