ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Եթե Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ աշխատակիցները որոշել են հանգստանալ ոչ թե տանը, այլ երկրից դուրս, ապա գերատեսչությունը 13 երկիր է առաջարկում նրանց։ Ցանկում ընդգրկված են Հայաստանն ու Ադրբեջանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։
Այս երկրներից բացի ևս 11-ն անվտանգ են համարվում հանցագործությունների, հիվանդությունների և քաղաքական իրավիճակի տեսանկյունից։
«Հայաստանը մեծ ճանաչում ունի ՌԴ քաղաքացիների շրջանում»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Մաքուր» երկրների ցանկում են նաև Աբխազիան և Հարավային Օսեթիան, Բելառուսը, միջինասիական 5 երկրները, Վիետնամը, Չինաստանն ու Կուբան։
Ցուցակում զարմանալի է Թուրքմանեստանի առկայությունը, քանի որ այդ երկրի հետ Ռուսաստանը վիզային ռեժիմ ունի, և վիզա ստանալն այդքան էլ հեշտ չէ։