«Նիշը մերն է»․ ինչպես հայն ու թուրքը ազատության լուրը հասցրին սերբերին

Այն ժամանակների համար անասելի արագությամբ Վասիլ Պասկալևիչը կապ հաստատեց 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող սերբ իշխանի ռազմակայանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Երկար սպասված ազատության լուրը 139 տարի առաջ սերբերին հասցրին հայն ու թուրքը, գրում է սերբական «Jужне вести» պարբերականը՝ Բալկանյան թերակղզում ռազմական գործողությունների ավարտին նվիրված հոդվածում։

Հնդկազատյան` հնդիկի զինվորի յուրահատուկ նվերը, կամ հայ տղայի փրկության պատմությունը

Սերբիայի մեծությամբ երրորդ քաղաքը` Նիշը, վերցնելուց հետո վերջ դրվեց ռուս-թուրքական պատերազմի բալկանյան մարտերին ու 5 դար տևած թուրքական լծին։

«Ի տարբերություն թուրք զորապետների, Միլան Օբրենովիչն իր հողը նվաճողների հետ չափազանց ազնվորեն վարվեց։ Բոլոր թուրք սպաներին ու զինվորներին կյանք ու ազատություն պարգևեցին և թույլ տվեցին, որ զենքով հեռանան», — գրում է «Jужне вести» պարբերականը։

Հաղթանակի մասին լուրն իշխան Օբրենովիչն իմացավ հայի ու թուրքի շնորհիվ։ Քաղաքի բերդում թուրքական հեռագրակայան կար։ Ազատագրումից հետո հայ հեռագրիչ Վասիլ Պասկալևիչն արագ կապ հաստատեց։

Սերբերի մոտ եկած թուրք սպայի հետ նրանք զարմանալի արագությամբ կապ հաստատեցին 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նիշի ու Ալեկսինաց քաղաքի միջև, որտեղ տեղակայված էր իշխանի ռազմակայանը։

Հունվարի 15-ին ձիով քաղաք մտավ իշխան Միլան Օբրենովիչը՝ նոր ժամանակի Սերբիայի առաջին թագավորը։