Ուսպենսկայան երգել է փողոցում` տոմսի գումար հավաքելու համար. ԶԼՄ

«Շանսոնի թագուհի» Լյուբով Ուսպենսկայան անցորդների համար երգել է Վենետիկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հանրահայտ երգչուհի Լյուբով Ուսպենսկայան ստիպված է եղել երգել Վենետիկի փողոցներից մեկում, որպեսզի վերադարձի տոմսի համար գումար։ Այս մասին հայտնում է «Սոբեսեդնիկ» թերթը։

Սկանդալ է հասունանում. երգչուհի Զառային գողության մեջ են մեղադրել. տեսանյութ

Ամենայն հավանականությամբ, շանսոնի թագուհին իտալական արձակուրդի ընթացքում շռայլորեն է ծախսել իր մոտ եղած գումարը։

«Մի օր նույնիսկ ձեռքը պարզած փողոց է դուրս եկել։ Աստղը կանգնել է փողոցներից մեկում, վերցրել գլխարկն ու սկսել երգել՝ հույսը դնելով անցորդների գումարային նվիրաբերումների վրա», — գրում է պարբերականը։

Հետդարձի համար գումար հավաքելու տեղեկությունը պարբերականին հայտնել է երգչուհու ուղեկիցը։

Նրա խոսքով՝ սկզբում Ուսպենսկայան երգել է Ricchi e Poveri խմբի Come Vorrei-ն, հետո սեփական երգացանկին է անցել։

Րոպեների ընթացքում երգչուհուն հաջողվել է մի քանի տասնյակ եվրո հավաքել․ գումար են տվել հիմնականում նրան ճանաչած ռուս զբոսաշրջիկները։ Դատելով տրամադրությունից՝ տիկին Ուսպենսկայան գոհ է մնացել վաստակած գումարից։

«Սոբեսեդնիկը» նշում է նաև, որ Ուսպենսկայան Վենետիկ է ժամանել առանց ամուսնու՝ Ալեքսանդր Պլակսինի։ Ասում են՝ նրանց հարաբերությունն այժմ լարված է։