Հայկ Նահապետյան
© Sputnik
Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կատարում են այն մարտական խնդիրները, որոնք դրված են նրանց առաջ, վստահեցնում է «Հանուն ինքնիշխան վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը` միաժամանակ նշելով, որ պետք է համարժեք վերազինում անցկացնել։
«Այն զսպող գործիքները, որոնք կիրառում են Հայաստանն ու Արցախը, կարծում եմ` բավարար են։ Բայց հակառակորդը նույնպես վերազինվում է, և դրան համարժեք հայկական զինված ուժերում նույնպես պետք է վերազինում լինի»,- նշեց նա։
Ըստ Նահապետյանի` խոսքը ոչ միայն տեխնիկական վերազինման մասին է, այլև մարդկային, մասնագիտական պատրաստության։