ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Վրաստանի արևմուտքում անհայտ անձինք հարձակվել են 31 տարեկան Արթուր Սուքիասյանի վրա։ Այս մասին հայտնում է «Նովոստի- Գրուզիան»` հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։
Դիմակավորված կողոպտիչները երկուսն են եղել, նրանք Սուքիասյանի վրա հարձակվել են շքամուտքում, հարվածել նրան, հետո գողացել են գործարարի մոտ եղած գումարը` 30 հազար լարի (մոտավորապես 12 հազար դոլար), որով նա պատրաստվում էր Թբիլիսիի շուկայից ապրանք գնել իր խանութների համար։
Սուքիասյանին տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Կողոպտիչներին առայժմ չեն գտել։