ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է օդերևութաբանների առաջիկա կանխատեսումը և կից գրառում թողել։
«Ինչ-որ անհասկանալի վիճակ, կարճ ասած, տարվա 5-րդ եղանակ»,- գրել է Սուրենյանը:
Հիշեցնենք, որ Պարույր Սևակը ժամանակին գրել է. «Ձմե՛ռ ու ամա՜ռ, աշո՛ւն ու գարո՜ւն… Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, այն հինգերորդը…»։
Օգտատերերից մեկը գրել է. «Սևակը կենդանի լիներ, տեսներ, որ եկել է այդ եղանակը…»։
Մեկնաբանություններից մեկում էլ մտահոգություն է հնչել, որ քաղաքի բնակիչն ուրախանում է, իսկ գյուղացին՝ մտահոգվում։
Նշենք, որ ըստ օդերևութաբանների` այսօր Երևանում օդի ջերմաստիճանը 7-9 աստիճան է կազմում։