ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հայտնի հայ հումորիստ և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը և նրա կինը` Ժաննան, Սերբիայում հանգստանալու ժամանակ զարմացրել են իրենց բաժանորդներին։
Ժաննա Լևինա–Մարտիրոսյանը Instagram–ի իր էջում լուսանկար է տեղադրել դիտակետի ֆոնին` մակագրելով այն հետևյալ կերպ.
«Վարձով եմ տալիս լուսավոր մեկսենյականոց բնակարան երկրորդ հարկում։ Առավելությունները` շատ մոտ է ծովին, հիանալի ծովային տեսարան։ Թերությունները` հարմարությունները բակում են», – գրել է Ժաննան։
Տան առավելությունների շարքում նա նշել է բակը, ծովի տեսարանը և էկոլոգիապես մաքուր շրջանը։
«Վերևի հարևանները կարևոր թռչուններ են։ Միակ բացասական կողմը` մշտապես կեղտոտւմ են», – գրել է Մարտիրոսյանը կինը։
Այդ ընթացքում Գարիկը լուսանկար է հրապարակել` մակագրելով սերբերենով։
«Ես ու կինս բոլորին մաղթում ենք բարձր տրամադրություն և լավ օր»։
Մարտիրոսյան զույգն ավելի ակտիվ է դառնում սոցիալական ցանցերում։ Instagram–ի օգտատերերին դուր է գալիս նրանց հումորը։ Ժաննա Լևինան ավելի քան 282 հազար բաժանորդ ունի։