Գիշերային ժամերին թաց ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերը հնարավոր են, 14-ի ցերեկը, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով:

Առաջիկա օրերին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 3–ից 10 աստիճան տաքություն, իսկ գիշերային ժամերին` 0–ից մինչև  —3։