Ադրբեջանը խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ է կիրառել. 7 օր առաջնագծում

Արցախի պաշտպանության նախարարությունն ամփոփ ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել շփման գծում վերջին շաբաթվա ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: