ՌԱԴԻՈ

Այվազյան. «Հանդիպակաց վթարի դեպքում աջ ղեկով մեքենայի վարորդի համար ավելի անվտանգ է»

«Մոբիլ ստարտ» ավտոդպրոցի տնօրեն Արթուր Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է աջակողմյան և ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների դրական ու բացասական կողմերի մասին։
Sputnik
Արթուր Այվազյան

Նրա խոսքով` աջ ղեկով ավտոմեքենաների դրական կողմերից մեկն այն է, որ վարորդն ավտոմեքենա է նստում անմիջապես մայթից, ոչ երթևեկելի մասից, ինչը վարորդի համար շատ անվտանգ է։

«Աջ ղեկով ավտոմեքենաներն իրենց տեխնիկական կառուցվածքով շատ հարմար են աջ շրջադարձ կատարելու համար, հեշտ է կայանել նեղ հատվածներում, հանդիպակաց վթարի դեպքում էլ աջ ղեկով մեքենայի վարորդի համար ավելի անվտանգ է»,- ասում է նա։

Այվազյանը նշում է նաև ամենակարևոր առավելությունը`աջակողմյան ղեկով ավտոմեքենաներն անհամեմատ էժան են։

Նրա խոսքով` բացասական կողմն այն է, որ վարորդները բավարար չափով տեսադաշտ չունեն, ինչը խանգարում է մանևրելուն։