Արմեն Եփրեմյան
© Sputnik
Երևանի գազալցակայաններում գազի 1 խմ գինը 220 դրամ է, Արմավիրում` 140։ Այս փաստը կասկածելի է թվացել «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությանը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց նախաձեռնության համակարգող Արմեն Եփրեմյանը` նշելով, որ արդեն հարցում են ուղարկել ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովին, բայց պատասխան դեռ չեն ստացել։
«Երևանում երևի ավտոմեքենաները շատ են, մարդիկ շատ են գազ լցնում, իրենք էլ օգտվում են առիթից, ինչն անթույլատրելի է։ Իհարկե, մենք դիմել ենք Արտակ Շաբոյանի ղեկավարած հանձնաժողովին և պարզաբանում ենք ակնկալում»,- ասաց Եփրեմյանը։
Իսկ մինչ այդ, Եփրեմյանը, որ ինքն էլ է տաքսի վարում, խոստովանեց, որ հունվարի 1-ից թանկացած վառելիքի ծախսն արդեն իսկ զգացել է իր գրպանի վրա։