Ինչու Ռոքսանա Բաբայանն ու Միխայիլ Դերժավինը երեխա չունեցան. երգչուհու խոստովանությունը

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի Ռոքսանա Բաբայանը պատմել է, թե ինչու երեխա չի ունեցել Միխայիլ Դերժավինից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հայտնի երգչուհի Ռոքսանա Բաբայանը պատմել է` ինչու Միխայիլ Դերժավինի հետ այդքան տարի ապրելուց հետո նրանք այդպես էլ երեխաներ չեն ունեցել։ Այդ մասին գրում է Дни.ру առցանց պարբերականը։

Հիմնական պատճառներից մեկը մշտական շրջագայություններն էին ու համերգները։

«Տեսնելով, թե ինչպես են երեխաները շրջագայում մայրիկների հետ, վնասակար ուտելիք ուտում և չէին հասցնում դպրոց հաճախել, նա չէր ուզում, որ իր երեխաներն էլ նույն ճակատագիրն ունենան», — ասել է երգչուհին։

Բաբայանն ինքը շատ է սիրել երեխաներին, հատկապես զարմիկին` Նիկիտային, որի կնքամայրն է դարձել։ 45 տարեկան Դերժավինի հետ ամուսնացել է 35 տարեկանում։

«Բաբայանը նշեց, որ ոչ ոքի չի մեղադրում և հարգում է ծնողների ընտրությունը։ Աստղերից շատերը դիմում են դայակի օգնությանը, բայց երգչուհին համոզված է, որ մայրը երեխայի կողքին պետք է լինի, և հենց մայրը պետք է զբաղվի երեխայի դաստիարակությամբ», — գրում է պարբերականը։

Երգչուհու կյանքն այնպես է դասավորվել, երեխային մասին անձամբ հոգ տանելու հնարավորություն չի ունեցել, և նույնիսկ նրա մայրը Տաշքենդում ծանրաբեռնված աշխատանքի պատճառով չէր կարող օգնել դստերը։

Մահացել է Ռոքսանա Բաբայանի ամուսինը` Միխայիլ Դերժավինը

Ինչպես հայտնում է կայքը, Դերժավինի այրին չի ափսոսում, որ այդպես էլ երեխա չի ունեցել և չի զգացել մայրության բերկրանքը։ Ավելի վաղ նա խոստովանել էր, որ միայնակությունից չի վախենում, քանի որ հարազատներ ու մտերիմներ ունի։

«Ինձ մտերիմ մարդիկ են շրջապատում` Միխայիլ Միխայլովիչի դուստրը` Մաշան, նրա երեխաները, ամուսինը, եղբայրս` Յուրին», — նշել է Բաբայանը։

Միխայիլ Դերժավինը դուստր ունի` Մարիան, որը ծնվել էր Նինա Բուդյոնայայի հետ ամուսնությունից։ Առաջին կինը` Եկատերինա Ռայկինան, նրան ժառանգներ չի պարգևել։

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Դերժավինը մահացել է օրեր առաջ` հունվարի 10-ին։