Կատվառյուծի կապուտաչյա ձագուկը ներկայացել է հանրությանը

Միլանա անունով կառվառյուծի ձագը ծնվել է նոյեմբերի վերջին։ Ինչպես սովորական կատուները, այնպես էլ կատվառյուծն առաջին մի քանի շաբաթը թաքցրել է ձագին, և ինքն էլ հազվադեպ է դուրս եկել թաքստոցից։
Sputnik

Նովոսիբիրսկի կենդանաբանական այգու աշխատակիցներն էլ չեն անհանգստացրել կենդանուն, այդ պատճառով էլ հաստատ չգիտեն` քանի ձագ է լույս աշխարհ բերել Միլանան։ Առայժմ տեսել են միայն կապուտաչյա ձագուկին, որը դուրս է եկել թաքստոցից։