Ձյան ու անձրևի պայքարը մոտենում է. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են հերթական կանխատեսումը, որի համաձայն` մի քանի օր անց երկրի զգալի մասում տեղումներ կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանում հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը կլինի առանց տեղումների եղանակ, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում կլինեն տեղումներ` հիմնականում ձյան և թաց ձյան տեսքով։ Առանձին վայրերում քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ արագության: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը բարձրացել է 3-4 աստիճանով, հունվարի 14-ի և 15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում նույնպես այսօր ցերեկը, հունվարի 13-ին, 14-ի գիշերը տեղումներ չեն լինի: Հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ը գիշերային ժամերին տեղումներ կլինեն թաց ձյան, ցերեկը` անձրևի տեսքով:

Այսօր` հունվարի 12-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 10-12 աստիճան տաքություն, գիշերային ժամերին` 0-2 աստիճան ցուրտ։