ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածի երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի հունվարի 12-ին, ժամը 20:00-ից մինչև հունվարի 20-ը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ առաջին երթևեկելի գոտում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,–ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: