ՀՀ նախկին նախագահի որդին «հոգին է վաճառել» «կարմիր սատանաներին»

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ու Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանին «բռնացրել են» Դուբայում ընկերական հանդիպման ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանն Instagram–ի իր էջում հայտնի ֆուտբոլիստների հետ արված լուսանկար է հրապարակել։

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հիմա Դուբայում է։

 

Հայտնի երգչուհի Սիրուշոյի ամուսին Լևոնը լուսանկարում նստած է ևս մեկ այլ հայտնի ֆուտբոլիստի` սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի հետ։

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Դուբայում մասնակցում էին վերականգնողական հավաքի։