Աշոտ Հարությունյան
© Sputnik
Կառավարությունն այս տարի կիրառելու է հակակարկտային նոր` հրթիռային համակարգեր` մինչ այժմ կիրառվող գազագեներատոր համակարգերի փոխարեն։
«Արդեն աշնանից պիլոտային ծրագիրը մեկնարկել է, աշխատանքները սկսված են։ Արագածոտնի ու Արմավիրի որոշ տարածքներում այս տարի նոր համակարգերը կսկսեն կիրառվել, և դրանց արդյունավետության հիման վրա ոլորտում կավելանա նաև գյուղատնտեսական ապահովագրությունը»,– ասել է փոխնախարարը։
Հակակարկտային նոր կայանների շնորհիվ, գյուղատնտեսության արտադրանքի ռիսկայնության նվազմանը զուգահեռ, կներդրվի նաև կառավարության` KFW բանկի հետ համատեղ գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիրը։