Հնդկազատյան` հնդիկի զինվորի յուրահատուկ նվերը, կամ հայ տղայի փրկության պատմությունը

Առաջին համաշխարհայինի ժամանակ հնդիկ ռազմագերիները վտարված հայերի կողքին էին հայտնվել։ Նրանք ոչինչ չէին կարող անել, սակայն ոմանց հաջողվեց անհնարինն իրականացնել։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik.

Առաջին համաշխարհայինի ժամանակ Հնդկաստանի ռազմագերիները անթիվ-անհամար հայերի մահվան անկարող վկաներն էին։ 1915 թվականին Էլ Կուտ քաղաքում նրանք ընկան օսմանյան ուժերի շրջապատման մեջ. նրանց ղեկավարում էր գերմանացի գեներալ ֆոն դել Գոլցը։ Դաշնակիցներին չհաջողեց դուրս գալ շրջափակումից։

Գեներալին Մարմարի ծովի կղզիներից մեկում գերի էին վերցրել։ Իսկ զինվորներին պարտադիր  աշխատանքների էին ուղարկում Սիրիայի հյուսիսի անապատներ։ Նրանց աչքերի դիմաց ճամբար էին քշում հարյուր հազարավոր տառապող մարդկանց։ Հնդիկներն օգնում էին ինչով կարող էին, թեև դրա մասին հիշողություններ շատ չեն պահպանվել։ Շատ տարի անց այդ սև օրերի մասին հիշողություններ է գրառել Սիսիր Սարբադխիկարին, որը բժշկական աշխատանքների կամավոր էր։ Նրա հիշողությունները բենգալերենից հայերեն է թարգմանել գրող Ամիտավ Գոշը։

Մեկը մահացել է, մյուսը` կորցրել հիշողությունը. Վիեննայի հայ վանականների խմիչքի գաղտնիքը

1919 թվականին Կոնստանդնուպոլսի հայկական «Ժողովուրդ» թերթում հրապարակվել էր մի պատմություն այն մասին, թե ինչպես է հնդիկ զինվորը հայ տղայի փրկել։ Դա տեղի է ունեցել Բաղդադի հայկական դպրոցում։ Այդ դպրոցի տնօրենի խոսքը փոխանցել է լրագրող Մեսրոպ Սահակյանը (Սահակ Մեսրոպ)։ Առաջին տարիներին Թուրքիայի նոր իշխանությունները դեռ թույլ էին տալիս այդ մասին գրել։ Հոդվածի թարգմանությունը հրապարակել է Armenian Mirror-Spectator պարբերականը։

«…Հանկարծ իմ սենյակ մտավ մի հնդիկ զինվոր, նա նիհար էր, նրա վրա ճանապարհային փոշի էր նստած։ Մի ձեռքում թղթեր էին, մյուս ձեռքով բռնել էր հինգ տարեկան տղայի ձեռքը։ Երևում էր, որ երեխան էլ է հոգնել ճանապարհից։ Խոնարհած գլխով, աչքերը չբարձրացնելով` նա ասես սպասում էր, թե ինչպես է որոշվելու իր ճակատագիրը։

— Ձեզ ի՞նչ է պետք, – հարցրեցի ես։

— Դու՞ք եք հայկական դպրոցի տնօրենը, – ասաց նա»

— Այո։

— Պարոն տնօրեն, վերցրեք այս որբին։ Տղային ինձ է փոխանցել թուրք սպան, Քիրքուքում։ Նա թուրքերեն էր խոսում, ու սկզբում մտածեցի` նրա որդին է կամ բարեկամը։ Բայց մի անգամ մեզ հետ հայ թարգմանիչ կար, իսկ մենք հայկական ճամբարի մոտով էինք անցնում։ Տղան սկսեց լաց լինել ու հայերենով մորը կանչել։ Այն ժամանակ մենք իմացանք, որ դա հայերեն է։ Լսեցի, որ փնտրում եք ձեր փրկված հայրենակիցներին։ Վերցրեք։ Նա նվեր է հնդիկ զինվորից, որն եկել է այս հեռավոր անապատ` հանուն քաղաքակրթության ու ազատության բռնապետի դեմ պայքարելու։

Թուրքական մամուլը բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Լեզուս կուլ տվեցի։ Նույնիսկ չէի կարողանում «շնորհակալություն» բառն արտասանել։ Ականջներումս հնդկական ակցենտով նրա անգլերեն խոսքն է։ Նա երկար ժամանակ կանգնած էր իմ դիմաց, մինչև ես, վերջապես, հավաքեցի մտքերս ու ասացի.

— Շնորհակալություն այս անգին պարգևի համար։ Ասեք Ձեր անունը,  որպեսզի մենք միշտ հիշենք Ձեզ։

— Ոչ մեկին պետք չէ դա իմանալ։ Թող իմանան, որ հնդիկ քրիստոնյան է այս նվերն արել։

— Բայց տղան կուզի իմանալ` ով է նրան փրկել։ Նա կուզի իմանալ` ում հիշի», – պնդում էի ես։

— Կարևոր չէ։ Միայն հիշեք, որ քրիստոնյան Հնդկաստանից գտել է նրան ու Ձեզ մոտ բերել, – ասաց հնդիկը։ Այդ խոսքերն ասելիս նա ամուր` հոր պես գրկեց տղային, համբուրեց փակ աչքերն ու գնաց։

Հիմա տղան միայնակ էր կանգնած իմ դիմաց։ Թե ինչ էր կատարվում իմ հոգում, ոչ ոք չի կարողանա պատկերացնել։ Մի երկու ժամ հետո նա քաղց զգաց ու մի կտոր հաց խնդրեց։

Անցավ մեկ ամիս։ Հիմա նա Բաղդադի ամերիկյան մանկատանն է ապրում ու հայկական դպրոցներից մեկն այցելում։ Շատ արագ է հայերեն սովորում։ Ու անընդհատ երգում է, ասես ուզում է երգով ինչ–որ բան խլացնել։ Նա չի հասկանում երգի բառերը, սակայն մեղեդիները հաստատ մի  բան սովորեցնում են նրան։ Ես նրան անուն ու ազգանուն եմ տվել։ Հիմա տղայի անունը Հրաչ Հնդկազատյան է։ Նրան այդ անունով գիտեն։ Ինքն էլ դրանից գոհ է։

Հնդիկ զինվոր։  Թող Աստված քեզ հատուցի քո պարգևի համար…»