ՌԱԴԻՈ

Աճեմյան. «Եթե ներմուծողները դուրս չգան պայքարի, «Աջ ղեկը» իր պայքարը կհամարի ավարտված»

«Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ իրենք չենք բոյկոտել միայն ներմուծման արգելքի դեմ, այլ ունեցել են 2 թիրախ` ներմուծումը և վերահաշվառման արգելքը։
Sputnik
Գևորգ Աճեմյան

«Մենք ունեցել ենք գլխավոր 2 նպատակ, որից մեկին արդեն հասել ենք։ Աջ ղեկով մեքենաների տերերը հանգիստ կարող են վաճառել, նվիրաբերել դրանք և այլն։ Մյուս գլխավոր նպատակը` ներմուծման արգելքի վերացումը, չենք դիտարկում միակողմանի պայքարի նպատակ։ Հետևաբար, մենք ներմուծողներին ասում ենք, որ կարող են գալ առաջարկները ներկայացնել, ու մենք գնանք միասին պայքարի»,–ասում է Աճեմյանը։

Նրա խոսքով` եթե ներմուծողները դուրս չգան պայքարելու, բնականաբար, «Աջ ղեկ» նախաձեռնությունը կհամարի պայքարը ավարտված։ Հետո ճակատը կլայնացնեն, այլ խնդիրներ կթիրախավորեն և կպայքարեն դրանց դեմ։