Անժելա Սարաֆյանի պարը գորգի վրա. հոլիվուդյան դերասանուհին գայթակղել է բաժանորդներին

Դերասանուհին պարել է նրբագեղ սև զգեստով, որով ներկայացել էր «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հոլիվուդի հայ աստղ Անժելա Սարաֆյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պարում է Էլեյն Սթրիթչի «Are You Having Any Fun?» երգի հնչյունների ներքո։

«The Little Things You Do Together», Էլեյն Սթրիթչ։ Քաղցր երազներ… Շնորհակալություն «Ոսկե գլոբուսի» երեկույթին հրավիրելու համար», — տեսանյութին կից գրել է Անժելան։

 

Բաժանորդներն արդեն հասցրել են ըստ արժանվույն գնահատել և՛ նրա պարը, և՛ զգեստը. «Հիանալի և սեքսուալ տեսք ունես», «Աստվածուհի, հավանաբար, մոլորակի ամենագեղեցիկ կինն ես», «Կատարելություն»։