ՌԱԴԻՈ

Մարտիրոսյան. «Հայաստանը ստիպված կլիներ փոխել երթևեկության ուղղությունը»

Եթե աջակողմյան ավտոմեքենաների գրանցումը չսահմանափակվեր, ՀՀ իշխանությունը ստիպված կլիներ փոխել երթևեկության ուղղությունը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Վահան Մարտիրոսյանը։
Sputnik
Վահրամ Մարտիրոսյան

«Հայաստանում կա 36 000-ից ավելի աջակողմյան ղեկով ավտոմեքենա։ Միայն 13 800 ավտոմեքենա ներկրվել է 2017թ-ին։ Եթե մենք նայում ենք տարիների դինամիկային, ներկրումների քանակը երկրաչափական պրոգրեսիայով աճում է»,- ասաց նախարարը։

Եթե նույն համամասնությամբ աջակողմյան ղեկով ավտոմեքենաների թիվը Հայաստանում ավելանար նաև այս տարի, կառավարության ներկայացուցչի խոսքով, արդեն երթևեկության ուղղությունը փոխելու խնդիր կառաջանար։ Իսկ դա Հայաստանի համար շատ ավելի ծանր փոփոխություն կլիներ։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է աջակողմյան ղեկով ավտոմեքենաների շահագործումն ու գրանցումը սահմանափակող նախագիծը, որով ապրիլի 1-ից արգելվու է ապրիլի 1-ից հետո Հայաստան ներմուծված ավտոմեքենաների հաշվառումն ու շահագործումը։