Ռոբերտ Մակարյան
© Sputnik
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ուսումնասիրում է գյուղմթերքների թանկացումները։ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ դրանց մեջ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ թանկացումներ։
Փոխնախարարը չժխտեց, որ որոշ արտադրողներ, օգտվելով այն հանգամանքից, որ ավելացել է պահանջարկը, բարձրացնում են գները։
«Տարեվերջին նման բան տեղի ունեցավ մսի շուկայում, երբ արտահանման ծավալների ավելացմանը զուգահեռ տնտեսվարողները բարձրացրին նաև ներքին շուկայի գները»,- ասաց Մակարյանը։
Փոխնախարարն առաջիկայում էժանացում է կանխատեսում կարտոֆիլի շուկայում։ Նրա խոսքով` կա մեծ քանակությամբ ամբարված կարտոֆիլ, որի շուկա հասնելուն պես կարտոֆիլի մանրածախ գինը նկատելիորեն կնվազի։