ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլին Մոսկվայի ռեստորաններից մեկում նվագակցել է հայ երաժիշտներին, որոնք նվագել են Արա Գևորգյանի հայտնի «Արցախը»։
Արտիստը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
«Ուրախ ժամանց էինք անցկացնում «Կինոպլովում» անհավանական հայ երաժիշտների հետ», — տեսանյութի տակ գրել է արտիստը։ Բացի այդ նա հետևյալ հեշթեգերն է արել #великаямузыка #всемулыбок #всемлюбви։
Բաժանորդները հիացական մեկնաբանություններ են թողել գրառման տակ. «Հայերը ձեզ շատ են սիրում», «Պարզապես անհավանական մթնոլորտ… Ջա՜ն, Սոսո», «Կեցցես», «Շատ գեղեցիկ երաժշտություն, Ձեր կատարումը հիացնում է», «Ախ, ինչ հիասքանչ է…, հուզիչ էր։ Շնորհակալություն, սիրելիներս։ Երաժշտության և էներգետիկայի համար։ Ոտքերս իրենք իրենց սկսեցին պարել», «Ջան, Սոսո ջան»։
Օգտատերերից մեկն էլ գրել է, որ Սոսո Պավլիաշվիլին «կամուրջ» է հայերի ու վրացիների միջև։