Փրկարարները բացել են զուգարանի դուռը և գտել մահացած քաղաքացուն

ԱԻՆ–ի աշխատակիցները ստիպված են եղել կոտրել դուռը, որպեսզի դուրս բերեն քաղաքացուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հունվարի 11-ին, ժամը 11:07-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի սանհանգույցի դուռը փակ է, քաղաքացին ներսում չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են սանհանգույցի դուռը և հայտնաբերել են 1940 թ-ին ծնված Ա. Ա.-ին, այնուհետև բժիշկներն արձանագրել են քաղաքացու մահը: