Հայաստանն «արծաթ» է ստացել Ամանորին կատարած ինքնաբուխ ուղևորությունների վարկանիշում

Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել ռուսաստանցիների «անկանխատեսելի» ուղևորությունների շարքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի բնակիչների ինքնաբուխ ուղևորությունների առաջատար երկրների եռյակում, հաղորդում է «Իզվեստիան»` հղում անելով Туту.ру ծառայությանը։

Օտարերկրացու աչքերով. ինչո՞ւ է մոսկվացին Հայաստան փախել Ամանորին

Ծառայության մասնակիցները կազմել են ուղղությունների ցուցակ, որոնց ավիատոմսերը ռուսաստանցիներն ինքնաբուխ գնել են Ամանորի տոներին։

Արտասահմանյան ուղղությունների շարքում առաջատարներ են Մոլդովան, Հայաստանը և Բելառուսը։

Պարզվել է, որ ճանապարհորդները մեծամասամբ (87.1 տոկոս) ընտրել են ռուսաստանյան ուղևորությունները, զբոսաշրջիկների միայն 13 տոկոսն է որոշել մեկնել արտասահման։ Միաժամանակ ամենահայտնի երթուղիների տասնյակում ներառվել են այն չվերթերը, որոնք իրականացվել են Մոսկվայից։

Ռուսաստանյան ճանապարհորդությունների վարկանիշը գլխավորել են Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը։ Այս քաղաքներն ընտրել են զբոսաշրջիկների ընդհանուր թվի 7,7 տոկոսը։ Առաջատարների եռյակում են ընդգրկվել Կրասնոդարը և Սոչին։

Ռուսաստանցիները նաև Սինֆերոպոլի, Դոնի Ռոստովի, Մինվոդիի, Եկատերինբուրգի, Սամարայի, Ուֆայի և Մախաչկալայի «չնախատեսված» տոմսեր են գնել։