Հայաստանը քվեարկելու հարցում կօգնի Վրաստանում ապրող ՌԴ քաղաքացիներին

Վրաստանում ապրող ռուսների համար ընտրատարածքներ կբացվեն Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Վրաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստանի տարածքում մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին, լրագրողներին է հայտնել ՌԴ ԿԸՀ-ի անդամ Վասիլի Լիխաչյովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով ՌԴ քաղաքացիների համար հատուկ ընտրատեղամասեր կբացվեն Գյումրիում։

«Մենք որոշել ենք Գյումրիում գտնվող մեր ռազմակայանում ընտրատեղամասեր բացել նաև Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիների համար, որպեսզի նրանք կարողանան գալ ու քվեարկել», — ասել է նա։

Հայաստանն առաջին անգամ չէ, որ օգնում է Ռուսաստանի քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։ Օրինակ` 2016 թվականին Վրաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում կարողացան մասնակցել ՌԴ Պետդումայի ընտրություններին։