Պետդեպը` զբոսաշրջիկներին. Հայաստանում ապահով է, Ադրբեջանում ահաբեկչության վտանգ կա

ԱՄՆ Պետական դեպարտամենտը ասում է, որ Հայաստան այցելելու համար ավելորդ անվտանգության կանոններ պետք չեն, իսկ Արցախ գնալը չի խրախուսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանն ընդգրկել է այն երկրների ցանկում, որտեղ ամերիկացի զբոսաշրջիկները կարող են հանգիստ այցելել։ Ընդամենը պետք է պահպանել սովորական նախազգուշական միջոցներ:

Այս տեղեկությունը հրապարակվել է Պետդեպի կայքում` հարակից քարտեզով։

Ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների տեղեկացման նոր համակարգում բոլոր երկրները բաշխվել են չորս կատեգորիայի:

Օտարերկրացու աչքերով. ինչո՞ւ է մոսկվացին Հայաստան փախել Ամանորին

Հայաստանն ընդգրկվել է առաջին խմբում։ Այստեղ հայտնված երկրներ այցելելիս`խորհուրդ է տրվում միայն «սովորական նախազգուշական միջոցներ ձեռնարկել»: Այս խմբում հայտնվել են աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Վրաստանը, Ավստրիան, Ղազախստանը, Լիբերիան և Չիլին:

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան ահաբեկչական վտանգի պատճառով Պետքարտուղարության կողմից ընդգրկվել են երկրորդ կատեգորիայում, որտեղ պետք է պահպանել ուժեղացված նախազգուշացումներ: Երկրորդ խմբի երկրների թվում է նաև Ադրբեջանը:

Ադրբեջանում մեծ է ահաբեկչության հավանականությունը։ «Ահաբեկչական խմբավորումները շարունակում են պլանավորել հնարավոր հարձակումների սխեմա։ Դրանք կարող են տեղի ունենալ նաև զբոսաշրջային վայրերում»,–ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանը և Թուրքիան ընդգրկվել են երրորդ խմբի երկրների մեջ, որտեղ այցելությունների որոշումը «խորհուրդ է տրվում վերանայել»: Այդ խմբի մեջ են ընդգրկվել նաև Թուրքիան, Լիբանանը, Նիգերիան, Վենեսուելան, Կուբան, Հոնդուրասը և մի քանի այլ երկիր:

Չորրոդ` վտանգավոր խմբի երկրներ Պետդեպը խորհուրդ է տալիս չայցելել։ Կյանքին սպառնացող վտանգի պատճառով պետք չէ այցելել Սիրիա, Եմեն, Իրաք, Իրան, Աֆղանստան, ԿԺԴՀ, Լիբիա, Մալի, Սոմալի, Հարավային Սուդան և Կենտրոնական ԱՖրիկա: