ՌԱԴԻՈ

Հայրապետյան. «Մենք կունենանք ավելի բարձր տնտեսական աճ»

Հայաստանի՝ 2018-ին սպասվող տնտեսական կանխատեսումները ՀԲ-ն փոխել է։ Դրանք նախորդի համեմատ ավելի լավատեսական են:
Sputnik
Արմեն Հայրապետյան

Համաշխարհային բանկի` հունվարի 10–ին հրապարակած Global Economic Prospects զեկույցի համաձայն` Հայաստանը 2018 թվականին կարձանագրի 3,8 տոկոս տնտեսական աճ, 2019 և 2020 թվականներին՝ 4 տոկոս: Ավելի վաղ բանկը կանխատեսում էր, որ մեր երկրում 2018-ին տնտեսական աճը կկազմի 3,1, իսկ 2019-ին՝ 3,4 տոկոս: Լավատեսության հիմքում 2017-ին գրանցած տնտեսական ցուցանիշերն են։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշում է, որ Համաշխարհային բանկի, Արժույթի հիմնադրամի և մեր կանխատեսումների միջև եղած այսօրվա տարբերությունը ՀՀ կառավարության ջանքերն են` ուղղված տնտեսական աճ ունենալուն։

«Նրանք իրենց ցուցանիշներում արդեն 0,7 տոկոս բարելավում են տեսնում։ Բայց էլի բավարար չի այդ մակարդակը։ Մենք կունենաք ավելի բարձր տնտեսական աճ այս տարվա համար»,–ասում է Հայրապետյանը։

Նրա խոսքով` 2017 թ.–ի համար Համաշխարհային բանկի ցուցանիշը 3,7 է, որն անգամ մեր 9 ամսվա ցուցանիշից էլ ցածր է։