Ռուսաստանի լավագույն վիրաբույժներից մեկը հայերի հերոսն է. ֆիլմ` բժիշկ Կուդզաևի մասին

Ֆիլմը պատմում է Ռուսաստանի ամենահայտնի վիրաբույժներից մեկի` Կազբեկ Կուդզաևի առօրյայի և կարիերայի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Ռեժիսոր Վյաչեսլավ Գուլուևը վավերագրական ֆիլմ է նկարել Ռուսաստանի լավագույն վիրաբույժներից մեկի` Կազբեկ Կուդզաևի մասին, որը Սպիտակի երկրաշարժի ժամանակ կյանքեր է փրկել։

Վավերագրական ֆիլմը պատմում է հայտնի բժշկի առօրյայի, հիվանդների հետ շփման և աշխատանքի, նրա հիշողությունների մասին։

Կուդզաևի ու նրա հիվանդների հանդիպումը. Sputnik Արմենիայի՝ այս տարվա ամենախոշոր նախագիծը

Ֆիլմում կան կադրեր Հայաստանի երկրաշարժի, ինչպես նաև Կուդզաևի` Երևանում իր հիվանդների հետ հանդիպումների մասին, որը երկրաշարժից 28 տարի անց կազմակերպել էր Sputnik Արմենիան։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Կազբեկ Կուդզաևը Հայաստան էր ժամանել Կուրգանից։ Նրա հետ բժիշկների մի խումբ էր եկել նաև Իլիզարովի անվան վերականգնողական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտից։ Մեկ օրվա ընթացքում նա 13 վիրահատություն էր կատարել, 10 օրվա ընթացքում` 33 վիրահատություն։ Բժիշկ Կուդզաևի շնորհիվ հիվանդներից մի քանիսին հնարավորություն էր տրվել պահպանել վերջույթները։