ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարության 2018թ-ի առաջին նիստն այսօր վարեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Կառավարությունն աշխատանքը սկսվեց բարեմաղթանքով։
Փոխվարչապետը գործադրի անդամներին շնորհավորեց նոր աշխատանքային տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթեց «ուժ կորով և ավյուն` երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար»։
Իսկ խնդիրներին, մասնավորապես՝ հունվարի 1-ից Հայաստանում գրանցված ու շարունակվող գնաճին և դրա շուրջ ՀՀ նախագահի երեկվա հանձնարարականներին կառավարության նիստում անդրադարձ չեղավ։
Մինչ այդ, սակայն, նիստին շտապող նախարարները լրագրողներին խոստացան այդ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնել նիստի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 8–12–ը մեկնել է արձակուրդի։