Ջիգարխանյանի նախկին կնոջն ուզում են սպանել. ո՞վ է սպառնում Վիտալինային

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, սենսացիոն հայտարարություն է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Թվում էր` Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի կյանքը դասավորվում է ամուսնալուծությունից հետո, բայց արի ու տես, որ հիմա էլ սպառնում են սպանել նրան, գրում է Dni.ru-ն` հղում անելով Վիտալինայի փաստաբանին։

Վիտալինայի վրա բոլոր կողմերից քարեր են շպրտում։ Նա և իր փաստաբանները հայտարարում են, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի նախկին կինը մշտապես սպառնալիքներ է ստանում` պահանջելով հրաժարվել բնակարաններից, որոնք հիմա գտնվում են Վիտալինայի տրամադրության տակ։

Զրպարտել ու ամոթանք են տվել. Ջիգարխանյանի նախկին կինը վայելում է դերասանի փողերը

Ցիմբալյուկը վստահեցնում է, որ սպառնալիքներ է ստանում անհայտ անձանցից։

«Այդ հանգամանքը ստիպել է փաստաբանին դիմել ոստիկանություն։ Բացի այդ, նախապատրաստվել են մի շարք հայցեր զրպարտանքի մասին, որը Վիտալինայի ներկայացուցիչների կարծիքով մշտապես հնչում է ոչ միայն Ջիգարխանյանի շրջապատի, այլ նաև ուկրաինացի դաշնակահարուհու նախկին ընկերուհի Էլինա Մազուրի կողմից», – գրում է կայքը։

Dni.ru–ի տվյալներով` վերջերս Վիտալինայի «հավատարիմ ընկերուհին»` Էլինա Մազուրը, հայտարարել է, որ գիտի Ցիմբալյուկի նպատակների մասին։

Նա հավելել է, որ անձամբ Վիտալինայի համար գումար է վաստակել, իսկ այդ ամբողջ իրավիճակը ստեղծվել է նրա համար, որպեսզի Ցիմբալյուկին մնա ամբողջ անշարժ գույքը։

Վիտալինայի ներկայացուցիչները պնդում են, որ նա բնակարան է գնել իր հարուստ ուկրաինացի հոր փողերով։ Խոսում են նաև այն մասին, որ իրականում դաշնակահարուհին է պահել Ջիգարխանյանին, իբր նա խնայողություններ և ֆինանսական միջոցներ չի ունեցել։