Հրավառություն` 1-2 մլն դրամ արժողությամբ. տուգանքներ` այլոց հանգիստը խանգարողներին

Երևանյան հրավառությունների սիրահարներն այսուհետ թանկ կվճարեն։ Կառավարությունը հաստատեց Երևանի քաղաքապետարանի առաջարկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Երևան քաղաքի տարածքում գիշերային հրավառություններն այսուհետ կարող են թանկ արժենալ զվարճանքների սիրահարների համար։ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է 1-2 մլն դրամի տուգանք սահմանել։

Տոնական հրավառության տխուր հետևանքները Հայաստանում. տուժածների մեջ երեխաներ կան

«Երևան քաղաքի տարածքում կազմակերպվող հրավառությունները ոչ միայն խանգարում են բնակչության հանգիստը, այլև առաջացնում են բազմաթիվ հրդեհներ և այլ արտակարգ իրավիճակներ»,– այսօր կառավարության նիստում, ներկայացնելով քաղաքապետարանի առաջարկած իրավակարգավորումների փաթեթը, ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Նրա խոսքով` նախագծի փաթեթի ընդունմամբ կսահմանվի հրավառություն հասկացությունը, կկարգավորվի պայթուցիկ նյութերի օգտագործումը, կնշանակվի նաև հրավառությունների նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին։

Իսկ այն զվարճասերները, ովքեր չնախատեսված վայրերում և սահմանված ժամերից դուրս հրավառություններ կկազմակերպեն այսուհետ կտուգանվեն` առաջին անգամ` 1, երկրորդ անգամ` 2 մլն դրամով։