ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Երեկ` հունվարի 9-ին, վիճաբանություն- ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով, ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 1-ին փակուղու թիվ 6 հասցեում գործող «Հացատուն ԳՏԱ» խորտկարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Տավրոսի 21-րդ փողոցի բնակիչ, 28-ամյա Արգիշտի Դարբինյանի և Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 43-ամյա Քրիստ Մարուքյանի միջև:
Վիճաբանությանը մասնակցել են ևս մի քանի հոգի, և կան տեղեկություններ, որ նրանք, հնարավոր, է մարմնական վնասվածքներ ստացած լինեն:
Կայքը հայտնում է, որ Դարբինյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի տղան է, իսկ Մարուքյանը` Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը, որ Վանաձորի քաղաքապետի թեկնածու էր: