Անոմալ ցուրտը մեկ օրում 40 մարդու կյանք է խլել Հնդկաստանում

Հնդկաստանում վերջին օրերին ջերմաստիճանն անոմալ ցածր է, ինչի հետևանքով մարդիկ են մահանում։
Sputnik

ԵՐԵՎԱն, 10 հունվարի — Sputnik. Հնդկական Ուտտար Պրադեշ նահանգում վերջին օրերին անոմալ ցրտի պատճառով 40 մարդ է մահացել։ Այսօր այս մասին հայտնել է հնդկական IANS գործակալությունը։

Ձյուն է գալու. եղանակի տեսություն

Հունվարի 5-ից ի վեր ավելի քան 150 մարդ է մահացել, որոնց թվում տարեցներ ու երեխաներ կան։

Աղբյուրի տվյալներով` Հնդկաստանում այս օրերին վառ արտահայտված բնական անոմալիաներ են նկատվում։ Ուտտար Պրադեշ նահանգի շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 2,9 աստիճանի։

Բարձր խոնավության ու քամիների պատճառով նահանգը պատվել է մառախուղով, տեսանելիությունը 15-20 մետր է, դպրոցներում հետաձգվել են դասերը։