Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսում է արել

Իրական ՀՆԱ–ի աճը 2017 թվականին գնահատվել է 3,7%, միաժամանակ Համաշխարհային բանկի փորձագետները կանխատեսումներ են արել 2018, 2019 ու 2020 թվականների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հայաստանի տնտեսական աճը 2018 թվականին կկազմի 3,8%, ասված է Համաշխարհային բանկի Global Economic Prospects 2018 զեկույցում, որն այսօր է հրապարակվել։

ԱՄՆ–ի բացեիբաց սպառնալիքը, կամ արդյո՞ք մեզ պետք են կասկածելի փողեր

2018 թվականից բացի ՀԲ-ի փորձագետները նաև կանխատեսումներ են կազմել 2019 ու 2020 թվականների համար, որոնց համաձայն` Հայաստանի տնտեսությունն ամեն տարի 4,0%-ով աճելու է։

Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ-ի ՀՆԱ-ի իրական աճը 3,7% է գնահատել։

Համաշխարհային բանկը կանխատեսումներ է ներկայացրել նաև Հայաստանի հարևանների վերաբերյալ. Ադրբեջանի տնտեսությունը 2019 թվականին կաճի ընդամենը 0,9%-ով (2017 թվականին ՀՆԱ-ի 1,4% անկումից հետո), Վրաստանի տնտեսությունն ընթացիկ տարում 4,2% աճ կգրանցի, Թուրքիան տարին կավարտի 3,5%, իսկ Իրանը` 4,0% աճով։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին գործարարների հետ հանդիպմանն ասել է, որ 2017 թվականի արդյունքներով Հայաստանի տնտեսական աճը կարող է գերազանցել 6%-ը։ Թեև նախագահն ընդգծել էր, որ դա ոչ թե կանխատեսում է, այլ կարծիք։