Ձյուն է գալու. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են հերթական կանխատեսումը, որի համաձայն` մի քանի օրից Հայաստանում ձյուն կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում hունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին շրջանների զգալի մասում տեղումներ կլինեն, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, 14-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 3-4 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին ձյուն կտեղա։

Այսօր` հունվարի 10-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 7-9 աստիճան տաքություն, գիշերային ժամերին` 2-4 աստիճան ցուրտ։