Ավտոբուսն ու մարդատար ավտոմեքենաներն արգելափակվել են Վարդենյաց լեռնանցքում

Արգելափակված ավտոմեքենաների վարորդներին օգնության են հասել փրկարարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 Հունվար — Sputnik. Այսօր` հունվարի 10-ի առավոտյան ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Վարդենյաց լեռնանցքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել և չեն կարողանում շարունակել ընթացքը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Գետափ-Մարտունի ճանապարհից դուրս են բերել «Mercedes Vito» մակնիշի առանց պետհամարանիշների 4 ավտոմեքենա և 1 ավտոբուս: